Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29327
Լրահոս


13.04.2013 / 12:31

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՏԵՂ ԵՐԿՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ. ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը պատրաստ է համագործակցել թե նորաստեղծ ՀԱԿ կուսակցության, թե’ ՀԱԿ դաշինքի մեջ մտնող մյուս ուժերի հետ, թե’ մնացած քաղաքական ուժերի հետ` հանուն երկրի առաջընթացի: Այս մասին այսօր՝ ապրիւլի 13-ին, ՀԱԿ հիմնադիր համագումարում հայտարարեց ՀԺԿ առաջնորդ, ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

News.am-ի փոխանցմամբ` Ստեփան Դեմիրճյանը շեշտեց, որ տարիներ շարունակ իրականացվող քաղաքականության, իշխանության գործունեության հետևանքով երկիրը հայտնվել է  համակարգային ճգնաժամի մեջ:

«Այս վիճակը չի փոխվի, այն չի կարող փոխվել, եթե չփոխվի իշխանության որակը, եթե չիրականացվեն համակարգային, արմատական փոփոխություններ: Ակնհայտ է, որ ընդդիմադիր  ուժերը պետք է համատեղեն իրենց ջանքերը երկրում փոփոխություններ իրականացնելու, օրինականություն հաստտաաելու համար, սա է այսօրվա պահանջը»- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:


Տպագրել