Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29329
Լրահոս


13.04.2013 / 12:36

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

Details ամսագիրը հրապարակել է ամենացանկալի հայտնիների ցուցակը: Ըստ հրատարակության ընթերցողների, ովքեր մասնակցել են առցանց հարցմանը, ցուցակը գլխավորել են Միլա Կունիսը և Ռայան Գոսլինգը: 

Առաջին տեղում հայտնված Ռայան Գոսլինգը մեծ միջակայքով առաջ է անցել Չենինգ Տատումից, ով հայտարարվել է People ամսագրի տարվա ամենասեքսուալ տղամարդը: Details-ի ցուցակում Տատումը զբաղեցրել է 4-րդ տեղը՝ հանրահայտությամբ լրջորեն զիջելով Գոսլինգին:
Ամենացանկալի տղամարդկանց առաջին հնգյակը.
1. Ռայան Գոսլինգ
2. Զաք Էֆրոն
3. Ադամ Լևին
4. Չենինգ Տատում
5. Բրեդլի Կուպեր

Բավական հետաքրքիր է նաև ամենացանկալի կանանց վարկանիշը: Այստեղ նմանատիպ ցուցակների համար սովորական դարձած հիմնականներ չկան, ինչպես Հոլիվուդի սեքսուալ գեղեցկուհիներ Անջելինա Ջոլին և Ջենիֆեր Էնիսթոնը: Բայց, ամեն դեպքում, առաջին հնգյակը ներկայացնում են գեղեցիկ սեռի բավական արժանավոր ներկայացուցիչներ, իսկ առաջին տեղը զբաղեցրած Միլա Կունիսն անցյալ տարի նույնպես տարվա ամենասեքսուալ կինն էր ճանաչվել այնպիսի հեղինակավոր հրատարակությունների կողմից, ինչպես GQ-ն և Esquire-ը:

Ամենացանկալի կանանց առաջին հնգյակը.
1. Միլա Կունիս
2. Քեյթ Ափթոն
3. Ջենիֆեր Լոուրենս
4. Ջեսիկա Ալբա
5. Մեգան Ֆոքս


Տպագրել