Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29330
Լրահոս


13.04.2013 / 12:59

ԲՀԿ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱԿ-Ի ՀԵՏ. ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարևորում է և պատրաստ է համագործակցել  քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՀԱԿ-ի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13ին, ՀԱԿ հիմնադիր համագումարում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նա նշեց, որ դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել լայն կոնսոլիդացիա ձևավորելու նախաձեռնությամբ, ինչն արդիական է նաև այսօր, բոլոր ուժերի և հնարավորությունների համախմբում  երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու նպատակով:

«ԲՀԿ-ն գնում է ընտրությունների հաղթելու նպատակով, ընդհանուր հաղթանակը և քաղաքական մոնոպոլիայի վերացումը ևս հաղթանակ է»,- News.am-ի փոխանցմամբ ասաց Ստեփան Մարգարյանը: Պատգամավորը նաև շեշտեց, որ ՀԱԿ-ը ստեղծվում է  այնպիսի քաղաքական ուժերի և բազայի վրա, ովքեր գալիս են դեռևս արցախյան շարժման և պետականության ձևավորման ակունքներից, նրանք իրենց դերակատարումն են ունեցել: Նա  վստահ է, որ նորաստեղծ կուսակցությունն ուրույն խոսքն է ասելու և իր տեղն է ունենալու:
 


Տպագրել