Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29331
Լրահոս


13.04.2013 / 13:46

ՄՈՍԿՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ՄԱԳՆԻՏՍԿՈՒ ՑՈՒՑԱԿԻ» ՊԱՏԱՍԽԱՆ ՑՈՒՑԱԿԸ

ՌԴ ԱԳ նախարարությունն այսօր հրապարակել է ԱՄՆ քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է: Այս քայլը՝ Մոսկվայի պատասխանն է Միացյալ Նահանգներում նախօրեին հրապարակված այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակին»:

ՌԴ ԱԳՆ ցուցակում ընգրկված են անձիք, որոնք առնչություն ունեն խոշտանգումների օրինականացման և կիրառման, բանտարկյալների անժամկետ կալանքի հետ («Գուանտանամոյի ցուցակ»):  Դրանք են՝ ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմի ղեկավար (2005-2008 թթ.) Դևիդ Էդինգթոնը, ԱՄՆ արդարադատության նախարարության իրավախորհրդատու (2001-2003թթ.) Ջոն Յուն, Գունատանամոյում ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայի հրամանատար (2002-2003թթ.) Ջեֆրի Միլերը, Գունատանամոյում ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայի հրամանատար (2010-2012թթ.) Ջեֆրի Հարբեսոնը:

Ցուցակում ընդգրկված են նաև անձիք, որոն առնչություն ունեն արտերկրում ՌԴ քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահամրման հետ:


Տպագրել