![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29335 |
Լրահոս
13.04.2013 / 16:24
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ ՄԱԿ-Ի ԳՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԻՆ ԴԵՄ ԷՌԴ ԱԳ նախարարությունը քննադատել է Սիրիայի շուրջ ՄԱԿ-ի բանաձի նոր նախագիծը և հայտարարել, որ չի սատարի այն: «Մոսկվան մտահոգված է այն հեռանկարով, որ ՄԱԿ-ում սիրիական հարցի շուրջ լարվածության և առճակատման նոր փուլ է սկսվում: Մի շարք պետություններ մշակել են Սիրիայի շուրջ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձի նախագիծը և մտադիր են առաջաիկայում այն ներկայցնել քվեարկության», – ասված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ: «Տվյալ փաստաթուղթը, ինչպես ՄԱԿ-ի ԳՎ նախորդ երկու բանաձևերը, միակողմանի ուղղվածության է: Սիրիայում իրադարձությունների ողբերգական զարգացման ամբողջ պատասխանատվությունը բարդվում է այդ երկրի կառավարության վրա: Եվ դա արվում է չնայած այն ակնհայտ փաստերին (հաստատված նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից), որոնք խոսում են ընդդիմադիր զինված խմբավորումների հակաիրավական, այդ թվում նաև ահաբեկչական գործողությունների մասին», – նշված է հայտարարության մեջ: «Ռուսաստանի Դաշնությունը բանաձևի տվյալ նախագծը չի սատարելու է և դեմ է քվեարկելու», – ընդգծում է ԱԳ նախարարությունը: |