Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29697
Լրահոս


20.04.2013 / 09:44

ԱՐՑԱԽԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

Ապրիլի 19-ին ժամը 11:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:


Տպագրել