Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29699
Լրահոս


20.04.2013 / 09:50

ԻՆՉՈՒ ՞ ԷՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«Ժամանակի» տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եղել է նախագահականում ու հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում նախագահի հետ քննարկել է վարչապետի նշանակման հարցը։

«Դժվար է ասել, թե ԲՀԿ-ի ղեկավարն ինչ է ասել «նախագահ ջանին», կամ՝ հակառակը, բայց երեկ արդեն Ս. Սարգսյանը հրաման ստորագրեց վարչապետի նշանակման մասին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Գ. Ծառուկյանը, համոզված լինելով, որ իրեն որևէ կերպ չհաջողվեց վարչապետի պաշտոնից հեռացնել Տ. Սարգսյանին ու այդքան քննադատություններից հետո քաղաքական դաշտում մի փոքր պարզերես լինել, փորձել է տեղեկանալ, թե համագործակցության ինչ հնարավորություններ կունենան։ Այսինքն՝ քննարկել են քաղաքապետի ընտրություննեց հետո նոր կազմավորվող կոալիցիայի կամ կառավարության կազմում իրենց հնարավոր մասնակցության հարցը»,- գրում է «Ժամանակը»։


Տպագրել