Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29700
Լրահոս


20.04.2013 / 09:54

ԽՈՇՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ. 37 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է

Այսօր՝ ապրիլի 20-ի գիշերը, Չինաստանի Սիչուան նահանգում 7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տեղեկություններով` ցնցման մագնիտուդը կազմել է 6,6: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 12,3 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է նահանգի վարչական կենտրոն Չենդուից 100 կմ հեռավորության վրա գտնվող Լուշան բնակավայրի մոտ:

Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ, ավելի քան 600 բնակիչներ լուրջ վնասվածքներ են ստացել:

Ներկայումս հաղորդվում է շուրջ 10 հազար շենքերի փլուզման մասին, դադարեցվել է հիմնական աջագընթաց մայրուղիների երթևեկությունը, խափանվել է կապը: Փակվել է Չենդու քաղաքի միջազգային օդանավակայանը, չի գործում երկաթուղին:


Տպագրել