Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29701
Լրահոս


20.04.2013 / 09:57

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԼՈՒՐԸ ԵՎ ՆՐԱ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են, առաջիկայում գուցեև հրաժեշտ տաք մարզպետի աթոռին, կա՞ նման բան՝ հարցրինք Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին:

«Դուք անհանգստանո՞ւմ եք դրա համար»,- հակադարձեց նա: Շա՜ատ. ինչ վերաբերում է Արարատի մարզին, բոլորին շատ հետաքրքրում ու «անհանգստացնում է»: Ինչո՞ւ,- շարունակեց հետաքրքրվել Բարսեղյանը: Ասում են` Հովիկ Աբրահամյանի դիրքերը թուլացել են, այդ պատճառով: «Հովիկ Աբրահամյանի դիրքերը երբևիցե չի կարող թուլանալ»: Բայց ՀՀԿ-ում տեղի ունեցող գործընթացներին չի մասնակցում: Պարոն Բարսեղյանը արհամարհանքով նայեց ձայնագրիչին ու անպատասխան թողեց հարցը»:


Տպագրել