Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29702
Լրահոս


20.04.2013 / 10:01

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ` ՀԱԿ ԴԱՇԻՆՔԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը Հայ ազգային կոնգրես դաշինքի առաջնորդ դառնալու մասին առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ստեփան Դեմիրճյանը:

Անդրադառնալով ՀԱԿ կուսակցությունների միավորման առաջարկին` վերադառնալ դաշինք և վերսկսել աշխատանքները, նա նշեց. «Մեր մոտեցումը շատ հստակ է, ՀԱԿ կուսակցության համագումարում ըստ էության ես արտահայտվեցի և նշեցի, որ մենք պատրաստ ենք համագործակցել թե ՀԱԿ դաշինքի կազմի մեջ գտնվող կուսակցությունների, թե ՀԱԿ կուսակցության հետ»:

Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների միավորման քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: 


Տպագրել