Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29703
Լրահոս


20.04.2013 / 10:05

«ՄԵՐՍԵԴԵՍ»-Ն ՈՒ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ ԵՆ. 1 ԶՈՀ, 3 ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐ

Երևանի Արցախի պողոտայում ապրիլի 19-ին՝ կեսգիշերին մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են շտապօգնության 007 ՍԼ 64 և «Մերսեդես» մակնիշի 03 ՕՍ 078 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդեսի» վարորդ՝ 1979 թ.ծնված Ա. Չիբուխչյանը տեղում մահացել է:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արցախի պողոտայի թիվ 32 Ա շենքի մոտակայքում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցներ` բժիշկ, 1980թ. ծնված Ա. Մկրտչյանը, բուժքույր Ա. Մովսիսյանը և վարորդ Հ. Գալստյանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:


Տպագրել