Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29705
Լրահոս


20.04.2013 / 10:30

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԱԶԱՏՎԵԼ ԽՌՄՓՈՑԻՑ

Եթե Ձեր զուգընկերը հերթական անգամ բողոքում է, որ չի կարողացել քնել Ձեր խռմփոցի պատճառով, ապա Ladynews.am-ը Ձեզ առաջարկում է հետևել մի քանի խորհուրդների, որոնք կօգնեն ազատվել խռմփոցից:

1.Մի քնեք մեջքի վրա:Իզուր չէ, որ Ձեր կինը քնելիս փորձում է այնպես անել, որ շրջվեք կողքի: Եթե թողնեք մեջքի վրա քնելու սովորույթը և փորձեք քնել այլ դիրքերում, ապա խռմփոցը մեկընդմիշտ կվերանա Ձեր կյանքից: Խռմփոցը կապված է շնչառական խնդիրների հետ, իսկ եթե դուք չեք կարողանում քնել փորի վրա կամ կողքի, ապա Ձեր շուրջը բարձեր տեղադրեք, որոնք չեն թողնի՝ շրջվեք մեջքի վրա:

2. Նվագեք փողային գործիքներ: Ձայները, որոնք Դուք հանում եք քնած ժամանակ, շատ նման են փողային գործիքների ձայների, ուստի իրական կյանքում սովորելով նվագել՝ Դուք կազատեք Ձեզ և Ձեր սիրելիին «գիշերային համերգից»: Նվագելով փողային գործիքներ՝ Դուք տոնուսավորվում եք վերին շնչուղիների մկանները:

3. Հրաժարվեք ալկոհոլային խմիչքների օգտագործումից: Ալկոհոլը քնի ժամանակ թուլացնում է վերին շնչուղիների մկանները և մարդն սկսում է խռմփացնել: Փորձեք քնելուց 3-4 ժամ առաջ ալկոհոլ չօգտագործել:


Տպագրել