Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29712
Լրահոս


20.04.2013 / 12:17

ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՊՈՒՏԻՆԻ ԸՆԿԵՐՆ Է, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԿՐԵՄԼԻ ԿԵՍ ԸՆԿԵՐԸ. ՍԱԱԿԱՇՎԻԼԻ

Երեկ երեկոյան՝ Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի նախկին շենքի մոտ տեղի ունեցած «Միացյալ ազգային շարժման» բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել նաև երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Վրացական մամուլի փոխանցմամբ` Սաակաշվիլին քննադատաբար է մոտեցել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը, թե՝ «Դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն ցանկանում է ակտիվություն դրսևորել երկրի քաղաքական կյանքում: «Մենք լսել ենք հայտարարություն այն մասին, որ կառավարությունը ցանկանում է Նինո Բուրջանաձեն՝ Պուտինի ընկերը, ընդդիմություն լինի: Այսինքն՝ որպեսզի ժողովուրդն ընտրություն կատարի միայն վատի և վատագույնի միջև՝ ընտրի կամ Կրեմլի ընկեր Բուրջանաձեին, կամ Կրեմլի կես ընկեր՝ կառավարությանը: Ցանկանում եմ ասել բոլորին, որ վրացի ժողովուրդն ընտրություն է կատարել ոչ թե դավաճանների ու կիսադավաճանների, այլ հայրենասերների ու մեծ հայրենասերների միջև: Եթե ընտրենք անպատվությունը, կստանանք լիովին օկուպացիա, եթե ընտրենք պատիվ, լիովին կազատենք երկիրը»,- ասել է Սաակաշվիլին:



Տպագրել