Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29717
Լրահոս


20.04.2013 / 13:18

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ ՄՏԵԼ Է ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ

Երեկ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մի խումբ մարտական նավեր,  որոնցում գտնվում է 712 մարդ, մտել են Իրանի հարավում գտնվող Բանդեր Աբաս նավահանգիստ: Խաղաղ օվկիանոսում երկարատև ճամփորդությունից հետո «Ադմիրալ Պանտելեև», «Ադմիրալ Նովելսկոյ», «Պերեսվետ» նավերն Իրանի ռազմածովային ուժերի գոտի են մտել Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերություններն ամրապնդելու և ռազմածովային երկկողմ համագործակցությունը զարգացնելու նպատակով:

հաղորդվում է, որ ռուսական նավատորմի հրամանատարները բանակցություններ կվարեն իրանական կողմի հետ:


Տպագրել