Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29723
Լրահոս


20.04.2013 / 18:01

ՏԱՍԸ ՐՈՊԵ ՈՒ... ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ ՕԵԿ-ԻՆ

Այսօր «Նոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարին, որ սկսվեց կես ժամ ուշացումով և կիսադատարկ դահլիճում՝   կուսակցության նախագահ Բաբկեն Հարությունյանը հավաքված դպրոցահասակ պատանիներին, սկսեց պատմել, թե ինչպես  ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 2006-ին հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից «Իշխանությունների հետ հակասություններ ունենալու ու այդ պաշտոնից կառչած չլինելու պատճառով»: Հետո 2006-ից  եկավ հասավ 2008.  խոսքը նույն թվականի հետընտրական զարգացումների մասին էր, թե ինչու Արթուր Բաղդասարյանն այն ժամանակ չկանգնեց ժողովրդի կողքին՝ նորընտիր կուսակցապետը այսպես մեկնաբանեց.  «Այդ ժողովրդին առաջնորդում էին ինքնսիրահարված պատեհապաշտները, պատկերացրեք եթե միանար»: Մի պահ ուզում էի պատկերացնել ու պարզվեց, որ. «ՕԵԿ առաջնորդի քայլը ըստ արժանվույն չգնահատվեց հասարակության կողմից...»

Եթե ձեզ թվում է, թե այսքանով ավարտվեց  ՕԵԿ-ի գովքը՝ ասեմ, որ ոչ. «Ընդդիմադիր ուժերին պատկանող լրատվական կայքերի սեւ PR-ի արդյունքում ժողովուրդն ապակողմնորոշվեց, և վարկաբեկվեց  ՕԵԿ-ը»:  Բաբկեն Հարությունյաի խոսքով, իրենք միանում են վճռական մարդկանց, վճռական թիմին. «Պետք է կայացնենք ճիշտ որոշում, միանանք այն թիմին, որը չի վախենում ստանձնել պատասխանատվություն, որը կիրականացնի այն ծրագրերը, որոնք մեր կուսակցության՝ «Նոր Հայաստանի» համար սկզբունքային նշանակություն ունեն»:

Այսպիսով համագումարի մասնակիցները որոշեցին չգրանցված այս կուսակցությունը միավորել ՕԵԿ-ին:


Տպագրել