Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29758
Լրահոս


22.04.2013 / 12:12

ՆԱՑԻՍՏ ԼԱՍՐ ՖՈՆ ՏՐԻԵՐԸ ԱԼԵՎՍ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ Ի ՊԵՐՍՈՆԱ «ՆՈՆ ԳՐԱՏԱ» ԿԱՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Դանիացի կինոռեժիսոր Լարս Ֆոն Տրիերը կարող է մասնակցել Կանի կինոփառատոնին, նա այլևս չի համարվում պերսոնա «նոն գրատա», հաղորդում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով Screen Daily հանդեսը:

Կինոփառատոնի ծրագրի հարցերով տնօրեն Տյերի Ֆրեմոն պարզաբանել է, որ ֆոն Տրիերին արգելել էին մասնակցել միջոցառմանը միայն 2011թ. ընթացքում, երբ ռեժիսորի «Մելանխոլիա» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսում տեղի էր ունեցել սկանդալ:

Այն ժամանակ հանրահայտ դանիացին հայտարարել էր, թե ինքն իրեն համարում է նացիստ ու համակրում է Հիտլերին, թեև «հրեաների դեմ ոչինչ չունի»: Ռեժիսորի խոսքերը դարձել էին բուռն քննարկումների առառրկա, իսկ ֆոն Տրիերին արգելել էին մասնակցել կինոփառատոնին: Հետագայում ռեժիսորը ներողություն էր խնդրել:


Տպագրել