![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29759 |
Լրահոս
22.04.2013 / 12:12
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՏ ԱԿՏՈՒԱԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ. ՓՈՐՁԱԳԵՏՀայոց Ցեղասպանության հարցի շուրջ Վրաստանում տեղեկացվածության պակաս կա, որի ուղղությամբ պետք է հայկական կողմը մեծ աշխատանք տանի: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վրացական հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: «Վրաստանում տարիներ առաջ գիրք էր հրատարակվել, որտեղ ներկայացված էր, թե ինչպես են վրացական լրատվամիջոցները անդրադարձել Հայոց ցեղասպանության խնդրին, բայց այսօր այդ գիրքը ոչ մի տեղ չկա, մինչդեռ պետք է տարածվեն նման գրքերը: Այսօրվա դրությամբ Վրաստանում շատ ակտուալ է Հայոց ցեղասպանության հարցը»,- ասաց Ջոնի Մելիքյանը։ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում Վրաստանում գործում է մի կազմակերպություն, որը կոչ էր անում վրացական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Սակայն վրացական նոր իշխանությունների կողմից ապրիլին եղան հայտարարություններ, որ այդպիսի բան Վրաստանում չի լինի։ Այդուհանդերձ չէի ասի, որ հեշտ գործ է ճանաչման գործընթացը, բայց այնպես էլ չէ, որ անհնար է»,– նկատեց նա։ |