Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29760
Լրահոս


22.04.2013 / 12:17

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆԻ ԽՐՏՎԻԼԱԿ Է ՏԵՂԱԴՐԵԼ ՀՔԾ-Ի ԴԻՄԱՑ

Երևանի Բաղրամյան պողոտայում ապրիլի 9-ին տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին Հատուկ քննչական ծառայություն հրավիրելուց առաջ, կուսակցության համակիրները ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց:

Tert.amի փոխանցմամբ՝ նախքան Արմեն Մարտիրոսյանը կմտներ ՀՔԾ, նրանք Գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղադրեցին ավագ ենթասպայի «կոչում» ունեցող ոստիկանի խրտվիլակ, որի վրա գրված է «Դատապարտե՛ք սրիկաներին»:

Ակցիային ներկա են նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Համակիրները եկել են կարմիր վզկապներով, որոնք, ինչպես նշեցին Tert.am-ի հետ զրույցում, խորհրդանշում են Արմեն Մարտիրոսյանի՝ այդ օրը կոտրված քթից հոսող արյունը ու նաև արդարությունը, որի հաստատման համար գնալու են մինչև վերջ:

Իսկ ցուցապաստառներն ունեն հետևյալ բովանդակությունը. «Ոստիկա՞ն, թե ստրուկ միլիցիա», «Վե՛րջ սադիստական ոստիկանությանը», «Ոչ քիթ ջարդող միլիցուն», «Չեբուրաշկան ոստիկան չէ»:


Տպագրել