Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29761
Լրահոս


22.04.2013 / 12:28

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԸ ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ

Ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին միանալու կոչին։

Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացնեն նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կոչ է անում հանդես բերել միասնություն և տեր կանգնել հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին։


Տպագրել