Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29762
Լրահոս


22.04.2013 / 12:33

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԳՈՒՄԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին չմասնակցեց գումար չունենալու պատճառով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը և հավելեց, որ նրա պատճառաբանությունը տարիքի հետ կապված մի քանի հոգու համար էր ասված, ովքեր կհավատային, բայց այնտեղ նշվում էր նաև «մի շարք այլ տեխնիկական պատճառներով»։ «Ես հպարտ եմ, որ մենք գործ ունենք հիմնադիր նախագահի հետ, ով, համենայնդեպս, մեր երկիրը չի թալանել, թալանած լինել, մի երկու միլիարդ կդներ, սրանք այստեղ չէին լինի»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններին ևս իրենք գումար չունեին, այդ պատճառով էլ դրանք ընթացան վատ պայմաններում, նույնիսկ մի գյուղից մյուսը գնալու համար վառելիք չունեին, իսկ շտաբներ բացելը, դրանք աշխատեցնելը մեծ խնդիրներ էր հարուցում։


Տպագրել