Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29763
Լրահոս


22.04.2013 / 12:41

ԱՄՆ-ՈՒՄ ԿՐԿԻՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ՀՆՉԵԼ, ՀԻՆԳ ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է

Ամերիկյան Սիեթլ քաղաքի մոտակայքում գտնվող բնակելի համալիրներից մեկում փոխհրաձգության զոհ է դարձել հինգ մարդ, հաղորդում է AP գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը:

Ոստիկանության ներկայացուցիչ Քեթի Շրոքի տվյալներով, կրակոցների մասին հաղորդագրությունը ստացվել էր կիրակի երեկոյան: Դեպքի վայր էին ժամանել ոստիկաններ, ինչից հետո փոխհրաձգություն էր տեղի ունեցել իրավապահների և զինված մի տղամարդու միջև: Վերջինս սպանվել էր:

Դեպքի վայրում՝ բնակելի համալիրի մոտ, հայտնաբերվել էր երկու դիակ, ևս երկու զոհված եղել է բնակարաններում: Անցկացվում է հետաքննություն, միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվել:


Տպագրել