Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29764
Լրահոս


22.04.2013 / 12:45

ԱՍԱԴԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅԻՆ

Երեկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Լիբանանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
ի թիվս այլ հարցերի խոսել է նաև ազգային փոքրամասնությունների մասին:  Անդրադառնալով Սիրիայի հայ համայնքին Ասադը կարևորել է նրանց հավատարմությունը։

Անդրադառանլով հայերին՝ Ասադն ասել է, որ նրանք կարողացել են ամուր կապեր հաստատել այն հասարակության հետ, որում իրենք ապրում են՝ դառնալով հասարակության բաղկացուցիչ մասը: Նա հիշեցրել է, որ նրանք, չնայած ճգնաժամին, չեն լքում Սիրիան։


Տպագրել