Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29766
Լրահոս


22.04.2013 / 13:02

ՀՌՈՄՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳԱՐԵՋՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆԸ

Ապրիլի 25-ին Հռոմի Ֆալկոնյանա արվարձանում, բնության գրկում, կանցկացվի «տնական» գարեջրի ամենամյա փառատոնը:

Հռոմեական 12 փաբեր կներկայացնեն գարեջրի ավելի քան 50 տեսակներ՝ ամբողջ աշխարհից:

Փառատոնի անվանումը հենվում է երկու սկզբունքների վրա՝ united՝ փորձի միավորում, ազգային մակարդակում միասնական նախագծի ստեղծում, independent՝ բարերի ու փաբերի տարբերություն միմյանցից, որոնք իրենց ճաշակին և նախասիրություններին համապատասխան ընտրում են այդ ըմպելիքի ապրանքային նշաններ ու մատակարարների:

Գարեջրային տոնը կսկսվի ժ. 11:30-ին ու կավարտվի կեսգիշերին մոտ:


Տպագրել