Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29767
Լրահոս


22.04.2013 / 13:13

ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՒՄԲ

Հայաստանի ոստիկանության պետի` 2013թ. մարտի 22-ի  հրամանով`  մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն  հաստատելու, ընտրությունների անցկացման  բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010) 54-69-12 և (010) 54-69-14  հեռախոսահամարները: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում գրանցված անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաև համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:

Ոստիկանությունը կրկին համագործակցություն է առաջարկում քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին` նպատակ ունենալով համատեղ ապահովել  արդար ու թափանցիկ ընտրություններ: 

Ոստիկանությունը հորդորում է  բոլոր քաղաքական ուժերին` հանրային միջոցառում անցկացնելու մասին նախապես իրազեկել համապատասխան մարմնին, ինչը բխում է բոլորի շահերից: 


Տպագրել