![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29768 |
Լրահոս
22.04.2013 / 13:22
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ԹԱՆԳԱՐԱՆ Է ԲԱՑՎԵԼՀայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկյան Memco Inc. ընկերության նախաձեռնությամբ բացվել է Ցեղասպանության առցանց թանգարան, որը գործում է https://www.genocide-museum.am հասցեում։ Թանգարանն իր այցելուներին հնրավորություն է տալիս առցանց այցելել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ դնել հավերժական կրակի մոտ, ինչպես նաև ուսումնասիրել թանգարան-ինստիտուտում ներկայացված փաստաթղթերը, լուսանկարներն ու ցեղասպանության մասին վկայող այլ նյութեր։ Առցանց թանգարան այցելել ցանկացողներից կպահանջվի ընդամենը մուտք գործել թանգարանի կայք և ներբեռնել առաջարկվող հավելումը։ Այնուհետ այցելուն հնարավորություն կստանա զբոսնել առցանց հուշահամալիրում և թանգարանում մկնիկի շարժումների կամ ստեղնաշարի միջոցով։ Ծրագիրը հնարավորություն է տալիս այցելությունն իրականացնել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ռեժիմում։ Զբոսանքի ընթացքում այցելուները կարող են ունկընդրել «Կոմիտաս» կվարտետի տրամադրած երաժշտությունը։ |