Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29775
Լրահոս


22.04.2013 / 14:27

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԸ ԿԻՍՎԵԼ Է

Այսօր՝ ապրիլի 22-ին «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» բնագավառում Հայաստանի ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակին են արժանացել ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Աբրահամյանը` A Recurent Method for Constructing Irreducible Polynomials over Finite Fields աշխատանքի համար, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ասպիրանտ Խաչատուր Թովմասյանը` QPSK mapped OFDM signal processing on Radar applications աշխատանքի համար:

ԳԱԱ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մրցանակը Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Գարիկ Մարգարյանի նախաձեռնությամբ սահմանել է անգլիական Rinicom Ltd կազմակերպությունը 1000 ԱՄՆ դոլլար մրցանակային ֆոնդով: Մրցանակային հանձնաժողովը, արժևորելով ներկայացված աշխատանքներից երկուսը, որոշել է մրցանակը բաշխել երկուսի միջև` յուրաքանչյուրին հանձնելով 500-ական ԱՄՆ դոլլար:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Հայաստանի ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդանուր ժողովի ժամանակ:


Տպագրել