Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29778
Լրահոս


22.04.2013 / 15:12

ԼԱՎՐՈՎԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 25-26-ը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։

Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ։

Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ՌԴ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ունկնդիրների առջև։


Տպագրել