Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29780
Լրահոս


22.04.2013 / 15:31

ԷՐԴՈՂԱՆԸ ՉԻ ՆԱՅԻ ԱՄՆ-Ի ԿՈՉԻՆ ԵՎ ԿԱՅՑԵԼԻ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾ

Չնայած ԱՄՆ-ի Գազա այցից հրաժարվելու մասին կոչին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել Գազայի հատված։

Նախօրեին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ընդգծել էր, որ իր կարծիքով՝ ավելի լավ կլինի, եթե Էրդողանը հետաձգի իր այցը Գազայի հատված։

Ակնկալվում է, որ Էրդողանը Գազայի հատված կայցելի մայիսի 16-ին՝ ԱՄՆ կատարելիք պաշոնական այցից հետո։
 


Տպագրել