Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29781
Լրահոս


22.04.2013 / 15:32

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 22-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ փոխգործակցության ընդլայնման համար կան անհրաժեշտ բոլոր նախապայմանները:

Նշենք, որ Արմեն Երիցյանը Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում է ՕԵԿ-ի համամասնական ցուցակը, այսինքն ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածուն է:


Տպագրել