Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29784
Լրահոս


22.04.2013 / 15:48

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 23-ին Երևանում կկայանա ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի մարզիկ-զինծառայողների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Առաջնությունը կազմակերպվում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հովանու ներքո:

ԱՊՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողների միջև ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևի առանձին առաջնություն այս տարի կազմակերպվում է առաջին անգամ:

Առաջնության անցկացման ամբողջ ընթացքը կազմակերպում է ՀՀ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչությունը:

Առաջնության հիմնական նպատակներն են ԱՊՀ անդամ-պետությունների զինված ուժերի միջև բարեկամության ամրապնդումն ու համագործակցության զարգացումը ֆիզիկական պատրաստության և սպորտի ոլորտում,  առողջ ապրելակերպի քարոզումն ԱՊՀ պետությունների զինված ուժերում, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, զինծառայող-մարզիկների բարձր չափանիշների պատրաստության փորձի փոխանակումը, մասսայական սպորտի զարգացումը անդամ-պետությունների զինված ուժերի զինծառայողների շրջանում, ինչպես նաև նրանց ֆիզիկական պատրաստության և բարոյահոգեբանական կայունության բարձրացումը:


Տպագրել