Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29786
Լրահոս


22.04.2013 / 15:51

ՀՔԾ-ՈՒՄ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ 3 ԺԱՄ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը մոտ 3 ժամանակ ցուցմունք է տվել  Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ ՀՔԾ էր կանչվել որպես վկա և հարցաքննվել է ապրիլի 9-ի առավոտյան և երեկոյան Բաղրամյան պողոտայում գրանցված միջադեպերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի շրջանակներում:

«Ժառանգության» փոխնախագահը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ում ինքը ներկայացրել է այն, ինչ տեղի է ունեցել, որ ոստիկանությունն այդ օրն իր լիազորությունները շատ գերազանցեց տարբեր դեպքերում:

Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ այդ ժամանակ ինքն իր քարոզարշավի մի մասն էր պլանավորել, և Գյումրիից այդ հաղթանակն էր բերում Երևան:


Տպագրել