![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29787 |
Լրահոս
22.04.2013 / 15:56
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ»-Ը ՍԱՏԱՐՈՒՄ Է ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին սատարում է Տարոն Մարգարյանին և ՀՀԿ-ին: Կազմակերպության հայտարարության մեջ նև ասվում է. «Վերջին տարիներին մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել և վերակառուցվել են մի շարք բուժհիմնարկներ, լիովին արդիականացվել է շտապբուժօգնության ծառայությունը։ Սոցիալապես անապահով և առանձին խմբերի համար բոլոր պոլիկլինիկաներում կազմակերպվել են «բաց դռների օրեր»` լավագույն մասնագետների մասնակցությամբ ու լրացուցիչ հետազոտություններով։ Վստահ ենք, որ վերընտրվելու դեպքում Տարոն Մարգարյանը, ով իր արած գործերի շնորհիվ արժանացել է մարդկանց վստահությանն ու հարգանքին, կրկնակի եռանդով կշարունակի սկսած աշխատանքները և կուտակած փորձն ու կարողությունը կներդնի հանուն ավելի լավ Երևանի»: |