Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29788
Լրահոս


22.04.2013 / 16:20

ԲԵԼԳՈՐՈԴԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ 5 ՄԱՐԴ Է ՍՊԱՆՎԵԼ

Ապրիլ 22-ին Բելգորոդի կենտրոնում սպանվել է հինգ մարդ, ևս մեկը վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է LifeNews-ը՝ մարդասպան տղամարդը BMW X5 SUV M050AV պետհամարանիշի ավտոմեքենան քշել է «Որսորդական» խանութի ուղությամբ, այնուհետև իջեցրել է կողքի պատուհանը և սկսել կրակել փողոցի մարդկանց վրա, ապա ներս է մտել «Որսորդական» խանութ և կրակոցները շարունակել այնտեղ: Այս ամենից հետո տղամարդուն հաջողվել է փախչել: Դրդապատճառները հայտնի չեն:

Կրակոցների արդյունքում մահացել է 3 վաճառող և 2 անցորդ: Ականատեսների փոխանցմամբ՝ մահացել է նաև աղջիկ երեխա, իսկ վիրավորը երիտասարդ աղջիկ է:

Դեպքի վայրում աշխատումեն ոստիկանության աշխատակիցները:   

Քայլեր են ձեռնարկվում հանցագործին հայտնաբերելու ուղությամբ:


Տպագրել