Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29789
Լրահոս


22.04.2013 / 16:17

ԼՐԱԳՐՈՂԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԸ` ՀԱՆՈՒՆ ՌԵՊՈՐՏԱԺԻ (VIDEO)

Չինաստանի Սիչուան նահանգում հարսանցուն, ով մասնագիտությամբ լրագրող է, իր հարսանիքի օրն աշխատանքի է գնացել: Ուղիղ եթերում նա հարսանեկան զգեստով ռեպորտաժ է վարել հզոր երկրաշարժից տուժած քաղաքից:

Վերցնելով խոսափողը` հարսնացուն սկսել է փողոցում հարցազրույցներ վարել անցորդների հետ: Նա վերադարձել է փեսացուի մոտ միայն այն ժամանակ, երբ նրան հավաստիացրել են, որ քաղաքում ձեռնարկվել են անվտանգության բոլոր քայլերը:

Հարսանեկան արարողությունը շարունակվել է ընդամենը 10 րոպե, որից հետո հարսնացուն կրկին աշխատանքի է վերադարձել: 


Տպագրել