Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29792
Լրահոս


22.04.2013 / 16:37

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ԻՏԱԼԻԱ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ուկրաինական «Շախտյոր» ֆուտբոլի ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան իտալական La Gazzetta dello Sport պարբերականին ասել է, որ իր գլխավոր խնդիրը ֆուտբոլիստին Իտալիա ուղարկելն է։

«Ես հենց նոր գրանցել եմ պայմանագիր «Շախտյորի» հայ լեգիոներ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Պետք է նրան տեղափոխեմ Իտալիա»,- ասել է գործակալը։ Սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ պայմանագրի մասին է խոսքը:

Մինո Ռայոլան հայտնի է այնպիսի ֆուտբոլիստների հետ իր աշխատանքով, ինչպիսիք են՝ Զլատան Իբրահիմովիչը և Մարիո Բալոտելին։


Տպագրել