Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29815
Լրահոս


23.04.2013 / 10:15

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Երեկ` ապրիլի 22-ի գիշերը Ջրվեժում գտնվող «Մատրյոշկա» գիշերային ակումբում ծեծկռտուքն է տեղի ունեցել: Երկու երիտասարդ վիճել են միմյանց հետ, ապա դուրս եկել կռիվը շարունակել դրսում:

28-ամյա երիտասարդը, ով Երևանի բնակիչ է եղել, ծեծի է ենթարկել 22-ամյա երիտասարդին, ով Աբովյանի բնակիչ է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Ծեծողին բերման են ենթարկել, իսկ տուժողին տվել դատաբժշկական ուղեգիր: Կատարվում է քննություն:


Տպագրել