Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29816
Լրահոս


23.04.2013 / 10:25

ՋՈՆ ԷՎԱՆՍԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Ֆրեզնոյի հայ համայնքը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպել:

Միջոցառմանը ելույթ կունենա նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Նա հայտնի է որպես Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից:

Առաջին անգամ նա 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն է կոչել 2005 թվականին: Նա ցեղասպանության մասին իր ելույթից 18 ամիս անց հետ է կանչվել ԱՄՆ դեսպանի պաշտոնից:


Տպագրել