![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29817 |
Լրահոս
23.04.2013 / 10:29
32-ԱՄՅԱ ԵՐԵՎԱՆՑԻՆ ԳՈՒՄԱՐՈՎ ԻՆՏԻՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ32-ամյա Ռուբեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքում մարմնավաճառությամբ զբաղվող Լիանա Ս.-ի, Գեղեցիկ Մ.-ի, էմմա Կ.-ի և Գայանե Բ.-ի հետ ծանոթանալուց հետո, պայմանավորվածության համաձայն, 2012թ. մարտից մինչև 2013թ. մարտն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումներն իր ծանոթ՝ արտերկրից Հայաստան ժամանած սիրիահայերի հետ: Նա յուրաքանչյուր դեպքով հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց մարմնավաճառներից որպես միջնորդավճար՝ ստացել է 10- 15 հազարական դրամ: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով: Սույն գործը քննվելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: |