Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29818
Լրահոս


23.04.2013 / 10:36

ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ

Անցած ուրբաթ Քալիֆոռնիայի Բըրբենք քաղաքում ինքնասպան եղած տղամարդու ինքնությունը պարզվել է: Ոստիկանության փոխանցմամբ՝ տղամարդը Թեքսասի բնակիչ Րաֆֆի Ռուբենբախամյանն է, ով հյուր էր եկել իր բարեկամների տուն: Նրան նկատել էին ուրբաթ առավոտյան, ժամը 9:22-ին: Նա մի քանի վայրկյան կանգնած էր մնացել պատնեշի վրա, ապա ցած նետվել` բախվելով անցնող բեռնատարին: 

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:


Տպագրել