Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29820
Լրահոս


23.04.2013 / 10:49

ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՍԻՐԻԱ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դիմել է Արաբական պետությունների լիգային՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիա։

«Ավելի շատ զենքը կնշանակի միայն ավերածությունների մասշտաբների մեծացում և զոհերի թվի աճ»,- ասել է Բան Կի Մունը։

«Խոր մտահոգություն հայտնելով Սիրիայում իրավիճակի վատացման համար և դրա ազդեցության տարածման վրա տարածաշրջանում, Բան Կի Մունը կոչ է արել դադարեցնել Սիրիա զենքի մատակարարումը»,- լրագրողներին տեղեկացրել է համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին։


Տպագրել