Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29822
Լրահոս


23.04.2013 / 11:10

ԱՅՍՕՐ ԳՐՔԻ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Այսօր՝ ապրիլի 23-ը, հռչակվել է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր։

1616թ. այս օրը կյանքից հեռացել են Միգել դե Սերվանտեսը, Ուիլյամ Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան։ Այս օրը նաև այնպիսի հայտնի հեղինակների ծննդյան կամ մահվան օրն է, ինչպիսիք են՝ Մորիս Դրյուոնը, Հալդոուր Լակսնեսը և Մանուել Մեխիա Վալյեխոն։

1995-ին ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Փարիզում անցկացվող Գերագույն համաժողովում որոշվել է հարգանքի տուրք մատուցել գրքերին և հեղինակներին՝ կոչ անելով բոլորին, և հատկապես երիտասարդությանը, հաճույք ստանալ ընթերցանությունից և հարգել այն մարդկանց անփոխարինելի ներդրումը, ովքեր աջակցել են մարդկության սոցիալական և մշակութային զարգացմանը։


Տպագրել