Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29829
Լրահոս


23.04.2013 / 11:50

ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵԼ ԴԱՎԱՃԱՆՈՂ ԱՄՈՒՍՆՈՒՆ

Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց 30-60 տոկոսը դավաճանում են իրենց կանանց: 

Գոյություն ունի մի քանի նախանշան, որը հստակ մատնանշում է, որ տվյալ տղամարդը ստում է:

Նախ՝ երբ տղամարդը գաղտնապահ է: Նման տղամարդիկ երկակի կյանք են վարում, այդ պատճառով էլ գերադասում են լռել:

Երկրորդ՝ երբ տղամարդը միշտ եսասիրաբար հագուրդ է տալիս իր ցանկություններին: Նման տղամարդիկ այդ կերպ են վարվում, քանի որ միայն իրենց վրա են կենտրոնացած լինում:

Եվ վերջապես՝ եթե նա կտրուկ փոխել է իր վարքագիծը: Դավաճանները հաճախ են փոխվում բնավորությամբ, ինչը դժվար չէ նկատել:


Տպագրել