Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29830
Լրահոս


23.04.2013 / 11:53

ՑԱՐՆԱԵՎ ԿՐՏՍԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԻՐ ԵՂԲԱՅՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՍԼԱՄԸ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ

Բոստոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոխար Ցարնաևը հայտնել է ոստիկաններին, որ իր եղբայրը՝ Տամերլանը, եղել էր մարաթոնի եղրագծի մոտ պայթյունների անմիջական նախաձեռնողը: Այդ մասին հաղորդում է «Интерфакс»-ը:

Ցարնաևի խոսքով, իր եղբայրը կազմակերպել էր ահաբեկչությունը, քանի որ ցանկանում էր պաշտպանել իսլամը հարձակումներից: Ցարնաև կրտսերը, որը ծանր վերքեր է սատցել, ի վիճակի չէ խոսել և հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների հետ շփվում է գրավոր:

Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչությունը երեք մարդու կյանք էր խլել, շուրջ 180 հոգի վիրավորվել էր: Ենթադրյալ ահաբեկիչներից Տամերլան Ցարնաևը սպանվել էր ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Մեղադրանքները ներկայացվել են նրա 19-ամյա եղբայր Ջոխար Ցարնաևին:


Տպագրել