Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29832
Լրահոս


23.04.2013 / 12:03

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՄԱԶՄԱՆՈՎԻ ԵՂԲՈՐ ԱՂՋԻԿԸ՝ ՄԻԱՅՆԱԿ ԿԱԹՈՑՆԵՐԻ ՏԱԿ (VIDEO)

Ցավոք վերջին շրջանում «Շիրակ կենտրոնի» դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրու ժամանակավոր կացարաններում և խարխուլ տնակներում ապրող ընտանիքների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները:

Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու Վ. Սարգսյան փողոցի հարակից տնակային ավաններից մեկում հանդիպեցին նման ևս մի ցավալի դեպքի: 83-ամյա Փեփրոն Սարգսյանը մի տարի է, երկարատև հիվանդությունից հետո երիտասարդ մահացած որդուց հետո ապրում է միայնակ: Այն կացարանը ուր նա ապրում է 88-ի երկրաշարժից ի վեր, ամբողջովին շարքից դուրս է եկել անձրևի կաթոցների պատճառով: Ավելացնենք, որ նա ավելի քան հայտնի զորավար Մազմանովի եղբոր աղջիկն է:

Առավել մանարամասը՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:

 


Տպագրել