Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29833
Լրահոս


23.04.2013 / 12:11

ՀՀԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՀԱԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է ցանկացած բռնություն և անթույլատրելի է համարում քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն։

Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի հայտարարությունը։

«Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը դատապարտում է ցանկացած բռնություն և անթույլատրելի է համարում քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին կոչ է անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ»:

Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ապրիլի 22-ին Երևանի Աջափնյակի 17-րդ թաղամասում հարձակվել են քարոզչանյութեր բաժանող ՀԱԿ ակտիվիստների վրա, ինչի հետևանքով նրանցից մեկը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։ ՀԱԿ հայտարարությունում նաև նշվում էր, թե ակնհայտ է, որ պետական կառույցներից սկսած մինչև հանրապետականի շարքերում գտնվող կամ նրա հովանու տակ գործող «թաղային թափթփուկներին» հստակ քաղաքական հրահանգ է իջեցված՝ ամեն կերպ խոչընդոտել ՀԱԿ քարոզարշավը։


Տպագրել