Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29834
Լրահոս


23.04.2013 / 12:18

«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը ԿԻԼԻԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ TOMS ԿՈՇԻԿՆԵՐ Է ՆՎԻՐԵԼ

Հայաստանում և Արցախում հաստատված սիրիահայերի աջակցությանն ուղղված «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատասխանատուներ Վահան Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը և  Խաչիկ Ջոզիկյանն այցելել են սիրիական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող Կիլիկյան վարժարան:

Կիլիկյան վարժարանում 1-9-րդ դասարաներում սովորում են շուրջ 300 սիրիահայ երեխաներ:

Նախաձեռնության անդամները վարժարան էին այցելել կրթական գործընթացին ծանոթանալու, ինչպես նաև խոստացված նվերն աշակերտներին փոխանցելու համար: «Օգնիր եղբորդ»  նախաձեռնությունը  Կիլիկյան վարժարանի բոլոր աշակերտներին նվիրել է «Մեծն Ներսես» բարեգործական հիմնադրամի կողմից հատկացված Toms սպորտային կոշիկներ` խոստանալով ապագայում ևս անակնկալներով ուրախացնել վարժարանում իրենց կրթությունը շարունակող սիրիահայ երեխաներին  և  մշտապես ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները:

 


Տպագրել