![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29837 |
Լրահոս
23.04.2013 / 12:55
ՓԱՆՋԻԿԻՁԵ. ՎՐԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ԲԱՅՑ…Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Ստրասբուրգում հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն ոչ իր տարածքների հաշվին: Նա նշել է, որ Վրաստանն արդեն արել է առաջին քայլերը Ռուսաստանի հետ հարաբերությունների բերալավման համար, և հայտարարել է մշակութային և առևտրային կապերը վերականգնելու ցանկության մասին: «Մեր քաղաքականությունը բացարձակ պարզ է, մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը շատ կարևոր է Վրաստանի համար, սակայն մենք չենք հրաժարվի մեր պետության հիմնական դրույթներից՝ տարածքային ամբողջականություն, եվրոպական ինտեգրում, անդամակցում ՆԱՏՕ-ին» ,- ընդգծել է Փանջիկիձեն: |