![]() |
![]() |
![]() |
Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29838 |
Լրահոս
23.04.2013 / 13:15
ՀԱԿ ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄԱջափնյակ վարչական շրջանում երեկ` ապրիլի 22-ին, ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն, իսկ ծեծված ակտիվիստ Ալիկ Հախվերդյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հիշեցնենք, որ Աջափնյակում 17-րդ թաղամասում՝ դեպի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ 20 երիտասարդներ հարձակվել են բուկլետներ բաժանող ՀԱԿ ակտիվիստների վրա: Արդյունքում` տուժել է մոտ 27-ամյա Ալիկ Հախվերդյանը: Նա արյունոտված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բայց կյանքին վտանգ չի սպառնում: |