Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29839
Լրահոս


23.04.2013 / 14:04

ԲՀԿ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՒԺԻ ՀԵՏ. ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

ԲՀԿ-ն պատրաստ է ցանկացած պահի համագործակցել ցանկացած ուժի հետ, որը ներկայացնում է ժողովրդի շահերը, և իրացնել համատեղ ծրագրեր, եթե չկան լուրջ գաղափարական տարաձայնություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:

«Իսկ ինչո՞ւ ոչ, հատկապես եթե կան համադրվող շահեր, առավել ևս որ հիմա էլ կան ուժեր, որոնք հայտարարում են ընտրությունների որակի ապահովման շահագրգռության մասին»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը և խոստացավ կուսակցության կարծիքը հայտնել այն ժամանակ, երբ քննարկումներ կկայանան և որոշում կընդունվի:

Հարցին` հնարավոր է ԲՀԿ-ն մտնի իշխանական կոալիցիայի մեջ, Ուրիխանյանը պատասխանել է. «Մեր կուսակցությունը երբեք որևէ պաշտոն չի վերցնի, եթե դրանից չի փոխվի իրավիճակը երկրում և քաղաքացիների կյանքի որակը»:


Տպագրել