Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29845
Լրահոս


23.04.2013 / 14:34

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ. ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆ

Նախորդ տարվա 1-ին եռամսյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում լրագրողների իրավունքների խախտման դեպքերն ավելացել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ դեպքերի աճը պայմանավորված է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններով։

«Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 2 դեպք, ճնշումները լրագրողների վրա 13-ն էին և 3՝ տեղեկություն ստանալուն և տարածելուն խոչընդոտելու դեպքերը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ընտրությունների ժամանակ երբ սրվում է ներքաղաքական իրավիճակը, լրատվամիջոցների վրա ճնշումներն ավելանում են, և ցավոք սրտի, վերջին ընտրություններն այդ առումով բացառություն չէին։»,- ասաց նա:

Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ՝ կարծես կրկնվում է հին պատմությունը, երբ փորձում են լրատվամիջոցին հասցնել ֆինանսական ծանր իրավիճակի։ 

 


Տպագրել